Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը` ժամը 20:00-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»- «Ֆոլգորե» հանդիպումը: Սան Մարինոյի գործող չեմպիոնն արդեն Երևանում է: Այսօր տեղի ունեցավ թիմի գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդիի մամուլի ասուլիսը, որում մարզիչը խոսեց իր սպասելիքների մասին:
«Թիմը Երևան է ժամանել բարձր տրամադրությամբ: Ցանկանում ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Մենք չենք եկել այստեղ արձակուրդի համար: Ես գոհ եմ վիճակահանությունից, Երևանը գեղեցիկ քաղաք է, գեղեցիկ մարզադաշտում ենք խաղալու: Գիտակցում ենք, որ մեզ համար շատ դժվար է լինելու, սակայն մենք տրամադրված ենք հաղթանակի»-ասաց Ֆոլգորեի գլխավոր մարզիչը:
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշեց, որ տղաներն ամբողջովին պատրաստ են հանդիպմանը և առաջին րոպեներից մեծ ճնշում են գործադրելու մրցակցի վրա.
«Պետք է անպայման անցնենք մրցակցին, հակառակ դեպքում ցույց կտանք որ պատրաստ չենք նման մրցաշարի մասնակցելու: Տղաները պատրաստ են և վաղը խաղալու են հաղթանակի համար: Ցանկանում եմ, որ իմ տղաներն անպայման այնպիսի ֆուտբոլ խաղան, որ 80 տոկոսով լուծեն հաջորդ փուլ դուրս գալու հարցերը: Համոզված եմ, որ արագությամբ նրանք կզիջեն մեզ: Մենք շատ բարձր տեմպով ենք սկսելու հանդիպումը և կարծում եմ հակառակորդը չի կարող դիմակայել: Այս փուլն անցնելու դեպքում հնարավոր է մեր թիմն ունենա մեկ համալրում»-ասաց Հովսեփյանը: