Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս լիտվական Կլայպեդա քաղաքում կայացած` ծանրամարտի 15 և 17 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկները գերազանցել են բոլոր սպասելիքները:
Երևանցի Սարգիս Կիրակոսյանը (85 կգ քաշային կարգում) գերազանց ելույթներ է ունեցել` արժանանալով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Նույն քաշում արծաթե մեդալ է նվաճել Արսեն Մարտիրոսյանը: Վերջինիս ավագ եղբայրը`տասնյոթամյա գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքին, շարունակել է զարմացնել ողջ մարզաշխարհին. երկամարտի 367 կգ արդյունքով հաղթել է բոլորին. հայտնում է msy.am-ը:
Տասնյոթ տարեկաններից արծաթե մեդալ են նվաճել վանաձորցի Էդմոն Բադալյանն ու գյումրեցի Ժորժ Եղիկյանը` համապատասխանաբար, 62 և 69 կգ քաշային կարգերում, իսկ 50 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բրոնզե մեդալակիր է դարձել էջմիածինցի Հրայր Հովհաննիսյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել նաև գյումրեցի Հենրիկ Խաչատրյանն (62 կգ քաշային կարգ) ու քասախցի Մանուկ Մկրտչյանը ( 77 կգ քաշային կարգ):
Այսպիսով, թիմային ընդհանուր հաշվարկով Հայաստանի տասնյոթ տարեկանների ընտրանին անգերազանցելի է եղել և 2 տարիքային խմբի մարզիկները մեծ «հունձքով» են տուն վերադարձել` 17 մեդալով, իսկ աղջիկներն էլ, իրենց հերթին, նվաճել են 5 մեդալ: