Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Սապմի-Սեկեյ Լանդ թիմերի ֆուտբոլային վերջին հանդիպումը, որն ավարտվել է Սապմիի հաղթանակով՝ 3-2 հաշվով:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսին Սապմիի հավաքականը խփել է 2 գոլ՝ 15-րդ և 18-րդ րոպեներին, իսկ Սեկեյ Լանդի հավաքականը 1 գոլ՝ 33-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսին Սեկեյ Լանդի հավաքականը 54-րդ րոպեին, իսկ Սապմիինը՝ 74-րդ րոպեին խփել են մեկական գոլ: Խաղն ավարտվել է Սապմիի հաղթանակով՝ 3-2 հաշվով:Արդյունքում CONIFA-ի Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում Սապմիի հավաքականը գրավել է 7-րդ մրցանակային տեղ, իսկ Սեկեյ Լանդինը՝ 8-րդ:
Մեզ հետ զրույցում Սապմիի ֆուտբոլային ակումբի նախագահ Հոկհան Կուորահն ասել է, որ նրանց հավաքականն ավելի լավ կխաղար, եթե առաջնության առաջին երկու խաղերի ընթացքում թիմի 6 ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացած չլինեին: Նա նաև նշել է, որ իրենք առաջին անգամ են մասնակցում Conifa ֆուտբոլային առաջնությանը և դեռ հնարավորություններ կունենան ավելի լավ խաղեր ցուցադրելու ու հաղթանակներ տոնելու:Սեկեյ Լանդի թիմի ներկայացուցիչ Արոն Սզաբուն էլ ասել է, որ ինքը շատ ուրախ է Արցախում գտնվելու և նման բարձր մակարդակով կազմակերպված առաջնության մասնակիցը լինելու համար:Նա նաև նշել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ, թիմերին հավասարապես երկրպագելու բարյացակամությամբ և համոզված է, որ ինքն կայցելի Արցախ արդեն իսկ զբոսաշրջիկի կարգավիճակով:Խաղի ավարտից հետո 7-րդ և 8-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով և հաղթական գավաթներով: