Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 29-ին, «Ֆերահյան» ազգային վարժարանի ուսուցիչներն ու սաները հանդիպել են Արցախի բազմազավակ ընտանիքներին:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռիտա Մնացականյանն ու ՀՅԴ Արցախի պատանեկան միության ներկայացուցիչ Մանուշակ Բալասանյանը:
50-ամյա կենսագրություն ունեցող Ֆերահյան ազգային վարժարանն ԱՄՆ-ի առաջին ամենօրյա դպրոցն է: Այստեղ սաներն ուսանում են հայոց լեզու, պատմություն, գրականություն, Հայ դատ, կրոն, երգ, պար։
2000թ-ից «Ֆերահյան» ազգային վարժարանի ուսուցիչներն ու 11-րդ դասարանի աշակերտները պարբերաբար Արցախ են այցելում՝ բազմազավակ եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին սոցիալապես աջակցելու բարեգործական ծրագրով:
Այցի նպատակն է ոչ միայն դրամական օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, այլեւ հայրենիքի մասին ունեցած պատկերացումները լրացնել Արցախը տեսնելու ու զգալու բաղձալի երազանքով:
«Հայրենաբաղձությունն ու հայրենիքին օգտակար լինելու փափագն է մեզ բերում Արցախ: Աշակերտներից մեկն անգամ զարմանքով եւ հիացմունքով ասաց՝ ուր գնում ենք՝ հայերեն են խոսում: Թող Արցախի երեխաները շատանան ու զորանան, իսկ մենք կաջակցենք նրանց»,- նշեց վարժարանի տնօրեն Սոսի Շանլյանը:
Վարժարանի ուսուցիչների խոսքերով՝ ապրելով Արցախից հեռու, դա նվազագույնն է, որ կարող են անել հարազատ երկրի բարեկեցության համար: Դրանով նրանք վարժարանի սաների մեջ սերմանում են ուրիշներին ձեռք մեկնելու, օգնելու կարողություններ:
Վարժարանի 11-րդ դասարանի սան Եվգենյա Հարությունյանն ասաց, որ եկել են Արցախի երեխաներին ուրախություն պատճառելու:
«Մենք ապրում ենք բարեկեցիկ կյանքով, իսկ Արցախի երեխաները դժվարություններ են տեսնում: Ցանկանում ենք նրանց մասամբ տալ այն ամենը, ինչ ունենքմենք»,-հավելեց նա:
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ
aparaj.am