կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 23:56
Քաղաքական

Առջևում շատ անելիքներ կան. Ռոբերտ Քոչարյան

Առջևում շատ անելիքներ կան. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր  հանդիպել է իր աջակիցների հետ: Իր ելույթում նա ասել է.

«Մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են, սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակություն, սխալվել եմ։ Նաեւ ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր և անհնարին, անցյալում են, եւս սխալվել եմ։ Բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից,  ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, եւ ճիշտ հակառակը, մի շատ լուրջ եւ նոր շարժառիթ է ձեւավորում առաջ շարժվելու, պայքարելու, եւ ես ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու,  կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որի հետ առաջ շարժվելու եւ նոր հաղթանակներ ունենալու պարտադիր ճանապարհ է լինելու։ Անկեղծ ասած՝ մեկ տարի առաջ չէի մտածում, որ այսքան անելիքներ առջևում կան»: