|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Տիգրան Կիրակոսյանը հռաչկվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն:
Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաեւ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:
Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով: