կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-11 15:19
Հասարակություն

ՀՅԴ Երիտասարդական միությունների համաեվրոպական խոհրդաժողով՝ Աթենքում

ՀՅԴ Երիտասարդական միությունների համաեվրոպական խոհրդաժողով՝ Աթենքում

ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի կազմակերպութեամբ եւ ՀՅԴ Յունաստանի Երիտասարդական ՄիութԵան հյուրընկալութեամբ սոյն թուականի Մայիսի 10-ից մինչեւ 12-ը, Յունաստանի մայրաքաղաք Աթենքում կայանում է ՀՅԴ Երիտասարդական Միութիւնների համաեւրոպական խոհրդաժողովը:

Մայիսի 10-ին Եւրոպայի տարբեր Երկրներից աւելի քան 30 դաշնակցական երիտասարդներ ժամանեցին Աթենք։ Ժողովին մասնակցում են ՀՅԴ Երիտասարդական միութիւնների անդամներ՝ Հայաստանից, Արցախից, Անգլիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Շուէդից, Ֆրանսիայից եւ Յունաստանից։

Խորհրդաժողովի բացումը կատարուեց Յունաստանի Աթենք քաղաքի ՀՅԴ Զավարեան կենտրոնում։

Բացման խօսքով հանդես եկան ՀՅԴ Յունաստանի Երիտասարդան Միութեան ատենապետ ընկ. Արման Գրիգորեանը, ՀՑԴ Յունաստանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ ընկ. Սերգո Կույումճեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ ընկ. Յովսէփ Տէր Գէորգեանը և ընկ. Մուրատ Փափազեանը։

Խորհրդաժողովը քննէլու է զանգուածային ելեկտրոնային լրատուամիջոցների եւ ընկերային ցանցերի օգտագործումը Հայ Դատի եւ Արցախի ճանաչման աշխատանքներում։ Նաեւ՝ պիտի ներկայացուի ՀՅԴ մամուլի դերը, պատմութիւնն ու սկզբունքները։ Աշխտանքային խմբերի ընթացքին, քննարկուելու է ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների դասական մամուլի իրավիճակն ու տարուած քարոզչութիւնը ընկերային ցանցերի վրայ։ ժողովը պիտի կեդրոնանայ թուրք-ազրպէյճանական ուժերի կողմից հայութեան դէմ մղուող տեղեկատուական պատերազմին եւ անվտանգութեան հարցերին:

Ժողովի աւարտին պիտի բանաձեւուին առաջարկներ, որոնք կը միտին երիտասարդների մօտ զարգացնելու տեղեկատուական մարզից ներս իրենց կարողութիւնները՝ ի սպաս Հայ Դատի աշխատանքներին։