Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում Հոկտեմբերի 7-ին աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի և Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնները։
Խորհրդաժողովն աչքի ընկաւ արտաքին-յարաբերական և ընդհանուր առմամբ քաղաքական օրակարգի և քննարկուող նիւթերի յագեցուածութեամբ։
Խորհրդաժողովի մասնակիցները ունկնդրեցին զեկոյցներ և հանգամանօրէն քննարկեցին հետևեալ նիւթերը.
- Եւրոպական երկրների քաղաքական կացութիւնը, յատկապէս ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական կուսակցութիւնների իրավիճակը,
- ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-յարաբերական գործունէութիւնը և ապագայ անելիքները։
- ՀՅԴ լոբբիստական գործունէութիւնը պետական և քաղաքական տարբեր ուժերի հետ։ Եւրոպայում Հայ Դատի յանձնախմբերի և յատկապէս Բրիւսէլում գտնուող Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքները։ Արձանագրուած հայամէտ որոշումներն ու ձեռք բերուած յաջողութիւնները թուրք-ադրբեջանական լոբբիի դէմ,
- Հայաստանի Հանրապետութիւն-Եւրոպական միութիւն յարաբերութիւնների ներկայ մակարդակը և զարգացման միտումները,
- Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական իրավիճակը և դաշնակցական երիտասարդների դերն ու անելիքն այդ ուղղութեամբ,
- Դաշնակցական երիտասարդների անելիքները Հ.Հ.-ում ընկերային արդարութեան հաստատման և ընկերվարական արժէքների պաշտպանման ու տարածման գործում։
Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատեցին դաշնակցական երիտասարդութեան յանձնառութիւնը՝ Սփիւռքահայ համայնքների ամրութեան պահպանման, արտերկրում հայկական շահերի պաշտպանութեան, քաղաքական գործունէութեան ծաւալման և հնարաւորութիւնների սահմաններում հայրենաբնակ երիտասարդութեան օժանդակութեան գործում։
Մասնակիցները այցելեցին նաև Եւրոպական խորհրդարանի պատմութեան թանգարան, Բրիւսէլի հայկական եկեղեցի և Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթող-խաչքար։
Խորհրդաժողովն անցաւ ընկերական ջերմ մթնոլորտում։
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ