Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում, բացվեց Երևանի 2800-ամյակին նվիրված այգի: Ներկայիս այգու տարածքում 1980-ական թվականներին կառուցված զբոսայգին 2010-ական թվականներին անմխիթար վիճակում էր։ 2017 թվականին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով այն բարեկարգել: Վերանորոգման աշխատանքների վրա ծախսվել է 5,3 միլիոն դոլար: Վարդանյան ընտանիքը միաժամանակ պարտավորվել է 99 տարով հոգալ վերանորոգման և խնամքի հետ կապված բոլոր ծախսերը. այն նվեր է 2800-ամյա մայրաքաղաքին:
Այգում տեղադրված է 2800 շատրվան, 7 բրոնզե հուշարձան։ Այն զարդարված է հին հայկական գորգերի նախշերով և 70 տեսակի 250 ծառով։
Հավելենք, որ բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և մի շարք պատգամավորներ։ Կարմիր ժապավենը կտրեցին Հայկ Մարությանը և այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը։