|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսրայելական կործանիչները մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի ուղղությամբ, առաջին հերթին՝ մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, որը վերահսկվում է շիաների «Անսար Ալլա» շարժման կողմից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական իշխանությունների աղբյուրը:
Եվս երկու հարված է հասցվել Սանայի հարավում գտնվող Հազիզ շրջանի էլեկտրակայանին, ինչպես նաև Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգստին։
Ռմբակոծությունը տեղի է ունեցել հութիների առաջնորդ Աբդել Մալեք Ալ Հուսիի ամենշաբաթյա ելույթի ժամանակ, հավելել Է աղբյուրը: