|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանում 2023 թվականին կսկսվեն ռուսական արտադրության առաջին ատոմային ավիակիրի գիտահետազոտական և փորձարարական աշխատանքները, որոնք ներառված են սպառազինության պետական ծրագրում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով նավաշինության ոլորտում սեփական աղբյուրը:
Նշվում է, որ ավիակիրը ատոմային էներգակայանք կունենա, իսկ ջրատարողությունը կկազմի մոտ 70 հազար տոննա:
Ավելի վաղ ՌԴ ռազմածովային նավատորմից հաղորդել էին, որ լիահույս են մինչև 2030 թվականի տարեվերջ ատոմային էներգակայանքով հեռանկարային ավիակիր ունենալ: