Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա մի մեջբերում է՝ Վարազդատ Կարապետյանի ու իմ կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունից։
Մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 63 հազար դրամ։ Բնականաբար, ունենք բոլոր թվային և ոչ թվային հիմնավորումները։
Կառավարությունը հունիսի 20-ի նիստում պատրաստվում է բացասական եզրակացություն տալ մեր նախագծին՝ էս տիպի հիմնավորումներով։ Հիմնական զեկուցողը լինելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Ինչ ասեմ՝ սպասեք էս նախագծի քննարկմանը ԱԺ-ում»։
Բաբկեն Թունյանը նաև հրապարակել է կառավարության կողմից մերժման հիմնավորումը, որում նշված է. «.Աղքատության գծից վերև գտնվողներն ըստ էության ինքնաբավ են և լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի (պահանջարկի և առաջարկի) ավելացմանը, այլ կուտակմանը»։