|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Բոլթոնի` Երևանում արած հայտարարությանը` կապված ամերիկյան զենքի հետ:
Լրագրողը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե շահավետ առաջարկ լինի, հայկական կողմը կդիտարկի այդ հնարավորությունը, և հետաքրքրվել` ի՞նչ է դա` քաղաքական հայտարարությո՞ւն, թե՞ արդեն սկսվել է ամերիկյան զենք ձեռք բերելու ինչ-որ գործընթաց:
«Ոչ մի առաջակ Հայաստանը չի ստացել: Բացի դրանից` մեր երկիրը գտնվում է շատ զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չկարգավորված հակամարտություն, և խաղաղության ու կայունության, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի ձեռք բերումը շատ կարևոր հարցեր են: Սպառազինությունների մրցավազքն այդ պայմաններում ծայրահեղ վտանգավոր երևույթ է»,- պատասխանել է Մնացականյանը: