կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 12:04
Հասարակություն

Կիպրոսն ու Հայաստանը ցեղասպանության անպատժելիության զոհ են. Կիպրոսի նախագահ

Կիպրոսն ու Հայաստանը ցեղասպանության անպատժելիության զոհ են. Կիպրոսի նախագահ

Ծիծեռանաբերդի հուշահամալիրի մոտ ելույթ ունեցավ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Նա նշեց, որ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են, ահա, թե ինչու զարմանալի չէ, որ այդ երկու երկրներն էլ իրենց հավատը կապում են միջազգային իրավունքի հետ:

 

«Մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները ողջ են մնացել: Չպետք է անուշադրության մատնենք այդ ողբերգական իրողությունները: Մենք պատմության ընթացքում հանդիպում ենք թե' փառապանծ էջերի, թե' ողբերգական, ամոթալի էջերի: Եվ ամոթալի էջերը խոստովանելն ամենևին չի սահմանափակում ժողովուրդների դերակատարումը: Ցեղասպանությունների ճանաչումը ուղի կհարթի` հարևան երկրների հետ հարաբերությունները հարթելու համար: Հայ ժողովուրդն իր ուժով ու ավյունով կարողացավ դիմագրավել ու ողջ մնալ, բայց դա եղավ միլիոնավոր նահատակների գնով»,- ասաց Կիպրոսի նախագահը:

 

Նա նշեց, որ միջազգային միջավայրը լի է մարտահրավերներով, տնտեսական ճգնաժամերով ու քաղաքական անկայունությամբ: «Ամբողջ մարդկությունն է կրում այս պատասխանատվությունը, մենք հիշում ենք ու պահանջում»,- եզրափակեց Կիպրոսի նախագահը: