|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Շուրջ մեկ ժամ ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորները ԱԱԾ-ում սպասում էին, որպեսզի իրենց մոտենա պատասխանատու ինչ-որ մեկը, տեղեկություններ հայտնի այսօր բերման ենթարկված անձանց պատժամիջոցների վերաբերյալ, մեկ ժամ սպասելուց հետո մեզ ասացին՝ նման հանդիպում չի կայանալու։ Այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում՝ տեղի ունեցածը որակելով խայտառակություն։
Ըստ Տոնոյանի՝ հայտնել են, որ այդ անձը ԱԱԾ նորանշանակ պետն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում։
Իվետա Տոնոյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե ընդդիմադիրները ամբողջ ծավալով տեղյակ են եղել բանակցային գործընթացից և առաջնագծի իրավիճակից, Մանե Գևորգյանի հայտարարությունը Տոնոյանը սուտ որակեց։
Արման Աբովյանն էլ հավելեց՝ իրենց բոլոր գործողությունները լինելու են օրենսդրական և իրավական դաշտում։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ՀՀ վարչապետն իրականացնում է քաղաքական հետապնդում, ընդդիմադիր գործիչները ձերբակալվել են մի հոդվածով, որով նախատեսվում է մինչև 2 ամիս կալանավորում։