|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության անդամները Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ պատկերավոր ներկայացրել են հայերի աքսորն ու Ցեղասպանությունը:
Ըստ «Ասպարեզ»-ի` միջոցառման մասնակիցները միմյանց կապված քայլել են կենտրոնական փողոցներով, այնուհետև առևտրի կենտրոնում հանկարծակի «մահացել»: Մի շարք մասնակիցներ նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկող թռուցիկներ են բաժանել:
Միջոցառման նպատակն է եղել քաղաքացիների ուշադրությանն արժանացնել Հայոց ցեղասպանության փաստը: Կազմակերպիչներն այս գիշեր Թուրքիայի դեսպանատան առջև նաև մոմավառություն կկազմակերպեն:

