կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-04-18 16:48
Հասարակություն

Պատգամավորները ներդրումներ բերողներ չեն. Մակունց

Պատգամավորները ներդրումներ բերողներ չեն. Մակունց

Ոչ թե լարվածություն, այլ էմոցիոնալ ֆոն է առկա. անդրադառնալով  խորհրդարանում վերջին նիստերի ընթացքում տեղի ունեցող բանավեճերին` լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մանունցը:

Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվեց անձնական վիրավորանքներից: «Էմոցիոնալ ֆոնը պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ եղել են դիտարկումներ, կարծիքներ, հայտարարություններ, որոնք եղել են անձնական տիրույթում։ Կոնկրետ օրինակների չեմ անդրադառնա, քանի որ էմոցիանոլ ֆոնը պետք է ոչ թե էսկալացնել, այլ տարրալուծել»,- ասաց պատգամավորը:

Նա ամենևին չի նեղվում ու նեղանում ընդդիմության քննադատությունից: Ասում է` հենց քննադատություն է ցույց տալիս, որ մեր պետությունը գնում է ժողովրդավարության ճանապարհով:

«Ընդդիմադիր գործիչներն անում են այն, ինչ պետք է անեն: Քննադատում են թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանական մեծամասնությանը։ Սա նորմալ է, ժողովրդավարական պետության կարևորագույն բաղադրիչներից մեկն է»,- նշեց Մակունցը:

Դառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե միայն դատարկ-դատարկ խոսելով չէ, պետք է մարդկանց հույսերն արդարացնեն, ներդրումներ բերեն, նա ընդգծեց՝ պատգամավորները ոչ թե ներդրումներ կատարողներ են, այլ` օրենսդրական գործունեությամբ զբաղվող ու համապատասխան տնտեսական միջավայր ստեղծող անձինք: