Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գնել է նոր մեքենա, որի գործարանային արժեքը ավելի քան 100.000 դոլար է: Եթե սրան գումարենք նաեւ մաքսազերծման արժեքը եւ «կոմպլեկտացիան», կստացվի զգալիորեն ավելի մեծ գումար:
Երեկ, երբ Հովիկ Աբրահամյանին հարցրինք, թե ԱԺ նախագահի հին մեքենան ի՞նչ է արել եւ նորն ի՞նչ միջոցներով է գնել, նա ասաց. «Հիմա, որ տեսաք, Հունգարիայի խորհրդարանի նախագահն էր դրա մեջ: 2 մեքենա կա, մեկը, որ առել էր Արմեն Խաչատրյանը` այն ժամանակ, մի հատ էլ մենք նոր ենք գնել, ստեղ է հիմա»:
Ե՞րբ եք գնել` հարցրինք: «Դեկտեմբերին, գնել ենք 2 հատ, կառավարությունը գնել է մի հատ վարչապետի համար, մի հատ` ինձ»:
Իսկ հինը ի՞նչով «ձեռք չէր տալիս» մեր հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Հինը բռոն է (նկատի ունի` զրահապատ), ես բռոն չեմ ուզում նստեմ: Սա բռոն չի, հասարակ մեքենա է»:
Ի՞նչ արժի, հարցրինք: «Չեմ էլ իմանում, կառավարությունն է գնել»,-ասաց նա:
Բյուջեի հաշվի՞ն` նկատեցինք մենք: «Կարող է՞ մեր հաշվին է գնել, բա բյուջեի հաշվին պիտի գնի: Եթե դու գտնում ես, քո տենց ակադեմիկ լինելով, որ ԱԺ նախագահը պիտի մեքենա չունենա, վարչապետը չունենա, սխալվում ես»,- ասաց Հ. Աբրահամյանը: