|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում քննադատել է ԱՄՆ-ի` Իրանի դեմ քայլերը:
«ԱՄՆ-ն չի կարող ուրիշ երկրների հարաբերությունները վերահսկողության տակ պահել: Անցյալ տարի Իրանը նվազեցրել է մի շարք երկրների հետ տնտեսական հարաբերությունները, սակայն ամերիկացիները շարունակեցին Իրանի հետ առևտուրը: Դա էլ ԱՄՆ-ի երկերեսանիության և երկակի ստանդարտների օրինակ է: Մենք ոչ մի խնդիր չունենք ամերիկյան կազմակերպությունների հետ: Թույլ չենք տա, որ ԱՄՆ-ն միջամտի այլ երկրների հետ մեր հարաբերություններին: ԱՄՆ-ն հակաօրինական քայլեր է անում: Ամբողջ աշխարհը պետք է դուրս գա ԱՄՆ-ի այս կեցվածքի դեմ»,- Զարիֆի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը: