Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 2-ին լրացավ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության 6-րդ տարելիցը: Այդ օրը ՀՀ գլխավոր դատախազության առջև ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կազմակերպեց բողոքի ցույց` պահանջելով վերսկսել Հրաչ Մուրադյանի սպանության քրեական գործի վարույթը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ` պահանջելով գործի բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննություն:
«Հանդիպումից անցել է տասը օր, ի՞նչ է ձեռնարկվել դատախազության կողմից» հարցով yerkir.am-ը դիմեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա հայտնեց, որ կրկին հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազի հետ, որը տեղեկացրել է, որ դատախազությունը որոշում է կայացրել վերսկսել քրեական գործի վարույթը. առկա են գործին առնչվող նոր տեղեկություններ, որոնք նպաստում են գործի քննությունը նոր թափով վերսկսելուն:
Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ՀՅԴ ԳՄ-ն հետևողական և պահանջատեր է լինելու, որ հանրային լայն հնչեղություն ստացած այդ հանցագործությունը բացահայտվի, և մեղավոր անձինք պատասխանատվության ենթարկվեն: Պահանջը մշտապես լինելու է ՀՅԴ վերահսկողության ներքո: