Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ելույթ ունենալով թուրք-ամերիկյան 37-րդ ամենամյա համաժողովում, անդրադարձել է ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններին: Մասնավորապես, անդրադառնալով Ս-400 ՀՕՊ համակարգերի գնմանը, նշել է, որ Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում անընդհատ փորձել է գնել ամերիկյան «Պատրիոտ» համակարգերը, քանի որ չուներ հզոր հակաօդային պաշտպանություն. հաղորդում է haberturk.com կայքը:
Հույս հայտնելով, որ Թրամփը կմիջամտի ԱՄՆ Կոնգրես ներկայացված` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների առաջարկին, Քալընը նշել է. «Բազմիցս նշել եմ` սպառնալիքներն ու պատժամիջոցները ոչ մի օգուտ չեն տալու և ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի: ԱՄՆ-ի հետ, անշուշտ, այս թեմայով չենք ցանկանում առճակատում ունենալ, բայց բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան անհանգստություններ ունի անվտանգության ոլորտում»:
Խոսելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների մասին` նա ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է զերծ մնալ Իրանի նկատմամբ պատժամիջոցներից, քանի որ Իրանը Թուրքիայի` վառելիքի գլխավոր մատակարարներից մեկն է, և հարևան պետության հետ համագործակցում են մի շարք ոլորտներում: «Թող ոչ ոք չսպասի, որ մենք մեջքով կշրջվենք Իրանին»,- նշել է Թուրքիայի նախագահի խոսնակը: