|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ռուսաստանը կապ է պահպանում Սուդանի նոր իշխանությունների հետ և ճանաչում դրանց: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի` Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը. հայտնում է ТАСС-ը:
«Այո, իհարկե»,- ասել է նա` պատասխանելով հարցին` ճանաչո՞ւմ է Մոսկվան Սուդանի նոր իշխանություններին:
Հիշեցնենք, որ Սուդանում օրեր առաջ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, նախագահը կալանքի տակ է, իսկ երկիրը 2 տարի պետք է ղեկավարի ռազմական խորհուրդը: