ՈՒկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն դժգոհել է, որ Վաշինգթոնը նախագահական ընտրություններում ոչ բավարար աջակցություն է ցուցաբերել, հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մեր պատասխանն այսպիսին էր` մենք չենք ընտրում մարդկանց, մենք աջակցում ենք սկզբունքներին ու քաղաքականությանը»,- ասել է Վոլկերը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայում ընտրված ցանկացած նախագահի հետ: Ըստ Վոլկերի, ԱՄՆ-ը հանդես է գալիս Ուկրաինայում ժողովրդավարության, բարեփոխումների անցկացման օգտին: