|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լիբիական Բենի-Վալիդ քաղաքի քաղաքապետ Սալեմ ալ-Այվանը Bloomberg-ին տված հարցազրույցում պնդել է, որ մարշալ Հալիֆե Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը նահանջել է Տրիպոլիից։
Ըստ քաղաքապետի՝ վերջին մի քանի օրերին ԼԱԲ-ի զորքերը, որոնց մեջ իբր կային օտարազգի վարձկաններ, հեռացվել են Տրիպոլիի արվարձաններից։ Նշվում է, որ զորքերը հեռացվել են այն բանից հետո, «երբ թուրքական միջամտության շնորհիվ կանխվել է զորքերի առաջխաղացումը»։ Միևնույն ժամանակ ալ-Այվանը հայտարարել է, որ դեմ է ցանկացած տեսակի արտերկրյա միջամտության։
Նշենք, որ Լիբիայում արդեն տևական ժամանակ է գործում է երկու գործադիր իշխանություն, որոնք պատերազմ են մղում միմյանց դեմ։ Հաֆթարը գործում է արևմուտքում, իսկ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, արևելքում։