կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 16:21
Տարածաշրջան

Կոչ է արվում վերականգնել Խարբերդի Սբ Գևորգ հայկական եկեղեցին

Կոչ է արվում վերականգնել Խարբերդի Սբ Գևորգ հայկական եկեղեցին

Մի շարք մասնագետներ կոչ են արել Թուրքիայի Էլյազըղ նահանգի (Խարբերդ) պատմական Սբ Գևորգ վանքը փրկել կործանումից և, վերականգնողական աշխատանքներ իրակացնելով, զբոսաշրջային վայր դարձնել. հայտնում է gunisigigazetesi.net կայքը:

Էլյազըղ նահանգի Շահինքայա գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Գևորգ վանքը, որը, բախտի քմահաճույքին թողնվելով, հայտնվել է կործանման եզրին, վերագրվում է 6-րդ դարին: Վանքը հիմնականում ավերման եզրին է հայտնվել լքված լինելու և գանձագողերի ավերիչ գործողությունների արդյունքում:

Ֆըրաթի համալսարանի մարդու և սոցիալական գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Յուքսել Ասլանթաշը նշել է, որ նմանատիպ կառույցները պետք է խնամվեն և կիրառվեն զբոսաշրջությանը զարկ տալու համար: «Սա հայկական եկեղեցի է: Ինչքան էլ ասեն` մեր նահանգում հայեր այլևս չեն ապրում, այդուհանդերձ, կարող ենք զբոսաշրջային նպատակներով օգտագործել այն: Որպես թանգարան, հնագիտական տարածք կարել է օգտագործել: Հարփութում (Խարբերդ քաղաք) գտնվող կարմիր եկեղեցին մտադրվել են վերականգնել: Նույն բանը այստեղ էլ պետք է արվի: Քաղաքներն արդեն, զբոսաշրջության առումով, մշակույթ, սնունդ և երաժշտություն են վաճառում»,- ասել է նա: