| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-04-03 12:09
            6 տարի առաջ - 2019-04-03 12:09  
         
                
            Ahval լրատվական գործակալությանը տված հարցազրույցում քրդական «Ժողովրդական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Աիշա Հասսուն հերքել է այն տեսակետը, ըստ որի` Սիրիայի քրդերը Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են, և այս մեղադրանքները Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները բռնազավթել ցանկացող թուրքական կառավարութան կողմից որպես պատճառաբանություն են օգտագործվում:
Ըստ Հասսուի` Թուրքիան չի ընդունում այս տարածքներում ոչ մի քաղաքական միավորման գոյություն: «Թուրքիան որոշել է իրականացնել քրդերի ցեղասպանություն, որպես հիմնական վտանգ և թշնամի` նրանց է տեսնում: Թուրքիան ծրագրել է բռնազավթել Իդլիբը, Ազեզը, Էլ Բաբը, Աֆրինը և Ջերաբլուսը: Թուրքական սպառնալիքները շարունակվում են, անընդհատ փորձում են օկուպացնել շրջանը: Այն քաղաքականությունը, որ վարում են Էրդողանը և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ սպառնալիք է` ուղղված ինչպես Մերձավոր Արևելքին, այնպես էլ ամբողջ աշխարհին»,- ասել է նա: