|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ստամբուլի քաղաքապետի ընտրության վերջնական արդյունքները: Ըստ տվյալների` քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմից առաջ է անցել ընդամենը 27.889 քվեով` ստանալով 4.159.650 ընտրողների քվե:
Հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ 31.186 քվեատուփերից 31.102-ի վերաբերյալ տեղեկություններն անբեկանելի են, իսկ 84 քվեատուփ, կուսակցությունների բողոքի հիման վրա, դեռևս հետաքննվում է:
Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն արդեն շնորհավորանքներ է ստանում և իր թվիթերյան էջի` անձնական տվյալների բաժնում, որպես իր զբաղեցրած պաշտոն, նշել է` Ստամբուլի քաղաքապետ. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Այսպիսով` Թուրքիայի կարևորագույն 6 խոշոր քաղաքներից 5-ում հաղթում է ընդդիմությունը, և եթե Իզմիրի, Անկարայի պես քաղաքները համարվել են քեմալականների գլխավոր օջախներ, և այնտեղ մշտապես թեժ պայքար է ընթացել իշխանության և ընդդիմության միջև, ապա այս ընտրություններում Ստամբուլի` ընդդիմության ձեռքն անցնելը, Թուրքիայում ահագնացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, լուրջ ազդակ է Էրդողանի իշխանության թուլացման համար: