կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-23 17:25
Տարածաշրջան

Մադուրոն ինձ ասել է, որ սերիալի շնորհիվ կարող է իսլամ ընդունել. Չավուշօղլու

Մադուրոն ինձ ասել է, որ սերիալի շնորհիվ կարող է իսլամ ընդունել. Չավուշօղլու

Ալանյա քաղաքի Ալաադդին Քեյքուբաթ համալսարանում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն մասնակցել է երիտասարդական քննարկումներին։ Քննարկմանը մասնակցել է նաև թուրքական հայտնի «Diriliş: Ertuğrul» (Վերածնունդ. Էրթողրուլ) հեռուստասերիալի դերասանական անձնակազմը։ Նկարահանման ընթացքի և սերիալի մասին խոսելու ժամանակ Չավուշօղլուն ուշագրավ հայտարարություն է արել։ Մասնավորապես նշել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրեն ասել է, որ վերոնշյալ հեռուստասերիալը դիտելուց հետոՙ գուցե իսլամ ընդունի. «Սեպտեմբեր ամսին, երբ Վենեսուելա էի գնացել, երկկողմանի հանդիպումներ ունեցա։ Հանդիպումներից մեկի ժամանակ Մադուրոն ինձ ասաց, որ այս հեռուստասերիալը իսկական իսլամ է սովորեցնումՙ և գուցե օրերից մի օր սերիալի շնորհիվ  մուսուլման դառնա։ Դա լսելով՝ շատ հպարտ և երջանիկ զգացի ինձ», - Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը։

Նշենք, որ հեռուստասերիալը, որը հեռարձակվում է 2014 թվականից, հեռարձակվում է 16 երկրում(պաշտոնապես հեռարձակելու իրավունք ունեցող երկրները)։ Միայն վաճառքից հեռուստասերիալը ստացել է 8 մլն. դոլար։ Հեռուստասերիալը ճանաչվել է համացանցի ամենաքննարկվող նախագծերից մեկը։

Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում 13-րդ դարում։ Ներկայացվում է Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի հոր Էրթողրուլի մասին, ով միավորում է թյուրքական ցեղերը։