Ի՞նչ է անում միլիարդատեր Գոդ Նիսանովը պատրիարք Կիրիլի և շեյխ ուլ իսլամ Փաշազադեի հանդիպմանը: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մոսկովյան հանդիպմանը տեսախցիկները ֆիքսել են հայտնի հրեա գործարար, ՌԴ-ի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Գոդ Նիսանովին, ով հայտնի նաև իր ադրբեջանամետ լոբբինգով, բայց մինչև հիմա երբևէ չէր հայտնվել տեսախցիկների առաջ...
Հետաքրքիր է, ի՞նչ էր անում ո՛չ քրիստոնյա և ո՛չ մահմեդական Նիսանովն այդ հանդիպմանը և ու՞մ էր ներկայացնում՝ քրիտոնյա Կիրիլին, թե՞ մահմեդական Փաշազադեին...»,- գրել է նա: