|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունեցել է իրեն սպանելու ծրագիր. հայտնում է Интерфакс-ը:
Նրա խոսքով` ծրագիրը ղեկավարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Խոսքը վերաբերում է ինձ սպանելու ծրագրին: Նա (Բոլթոնը) Վենեսուելայի դեմ ուղղված այդ ծրագրի գլխավոր մշակողն էր»,- հայտարարել է Մադուրոն:
Նա ասել է, որ, ըստ ծրագրի, վենեսուելացի ու կոլումբիացի 700 վարձկաններից կազմված խումբը պետք է հարձակում գործեր Մադուրոյի վրա երկրի սահմանին: