կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-14 11:28
Առանց Կատեգորիա

Գյումրու օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Լոնդոն և Փարիզ. «Ժողովուրդ»

Գյումրու օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Լոնդոն և Փարիզ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն և Փարիզ։ Ի դեպ, այս լոուքոսթերը նախատեսում է թռիչքներն իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։

Հիշեցնենք, որ հաջորդ տարի հայկական ավիաշուկայում կգործի իռլանդական «Ռայն էյր» բյուջետային ավիաընկերությունը, որը մտադիր է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել։ Ի դեպ, այս լոուքոսթերը ևս էժան գնով թռիչքներ կիրականացնի»։

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: