| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով Հայաստանում էր: Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է նրա այցին` նշելով, որ Հայաստանում Զուրաբիշվիլին ոչ միայն հաստատել է ԼՂ հակամրտության վերաբերյալ իր դիրքորոշումը, որը հայտնել էր Բաքվում, այլև եղադրել ՀՀ ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ Բաքվում նա հայտարարել էր, որ «օկուպացված տարածքները բաց վերք են երկու երկրների համար»:
Коммерснтъ-ի տեղեկություններով` այդ թեման բարձրացվել է նրա` ՀՀ նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ: «Սակայն Վրաստանի նախագահը չի էլ մտածել արդարանալու մասին: Հակառակը` նա մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ-ին»,- գրում է Коммерсантъ-ը:
Մասնավորապես, ըստ թերթի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին զզգուշացրել է, որ իր երկրի համար շատ կարևոր է ՀՀ-ի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն խոսքով, այլև գործով: Պետության ղեկավարը մանրամասնել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների այցերը Աբխազիա և Հարավային Օսիա:
«Այցերի կազմակերպիչներն այդ կերպ ցուցադրում են որ այդ հակամարտությունները սիմետրիկ են: Դա շատ տխուր է և ցավալի»,- ըստ Коммерсантъ-ի` ասել է Զուրաբիշվիլին: