| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել ենք, որ Մոսկվան ու Թբիլիսին ավարտել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի քննարկումը: Այդ մասին հայտնել էր Коммерсантъ-ը` իր աղբյուրին հղումով:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2011-ին Ժնևում. դա այն փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որով Ռուսաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Ռուսաստանն ԱՀԿ-ին անդամակցել է 2012-ին, սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային 3 միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել: Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել այն իրականացնելու համար:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին, սակայն, հայտարարել է, որ դա ռուսական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է: «Դա ռուսական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, որին աջակցում են մեր ընդդիմախոսները, ընդդիմությունը և Վրաստանի նախկին նախագահը»,- նշել է նա: