|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բելառուսում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը հերքել է այն հայտարարությունները, թե Ռուսաստանը բացասական վերաբերմունք ունի Մինսկի և Արևմուտքի հարաբերությունների բարելավման նկատմամբ. հայտնում է РИА Новости-ն:
Բաբիչը նշել է, որ Մոսկվան ամեն կերպ աջակցում է Բելառուսի իշխանությունների և ԵՄ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս հայտարարել էր, որ համագործակցությունը Արևմուտքի հետ հիստերիա է առաջացնում Ռուսաստանի Դաշնության մոտ:
«Այդ համագործակցությունը Արևմուտքի հետ այսօր ալերգիա և երբեմն հիստերիա է առաջացնում մեր գլխավոր գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության մոտ, ինչպես նաև` առանձին քաղաքական գործիչների մոտ: Հարց է առաջանում` ինչո՞ւ եք հիստերիա բարձրացնում: Մեր ապրանքը շուկա չեն թողնում, կենվոր են անվանում, դուրս են մղում, ճնշում, որտեղ հնարավոր է: Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, թաքնվե՞նք շրիշակի տակ ու այնտեղ նստենք»,- ասել էր Բելառուսի նախագահը: