Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն անդրադարձել է երեկ Իտալիայի Միլան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ ադրբեջանցի «բլոգերի» այն հարցապնդմանը, թե իբր հայերը Խոջալուում (ներկայումս՝ Իվանյան) ցեղասպանել են ադրբեջանցիներին, և այս հերյուրանքին Նիկոլ Փաշինյանի պատասխանին, որը հիշեցրել է Այազ Մութալիբովի՝ ժամանակին արված հայտարարությունը, ըստ որի՝ հայերի կողմից ցեղասպանություն իրականացնելու թեզը սուտ է, դա արել են ադրբեջանցի ընդդիմադիրները՝ իրեն վարկաբեկելու համար:
«Ինձ բնավ չի հետաքրքրում, որ Հայաստանի վարչապետը հիշատակում է անունս: Սակայն կխնդրեի Փաշինյանին՝ անունս չօգտագործել կեղծ քարոզչության համար: Ես նման բան երբեք չեմ ասել: Ընդհակառակը՝ նշել եմ, որ հայերի մեղքով է ընդդիմությունն այդ փաստերն օգտագործել իմ դեմ»,– ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել է Մութալիբովը:
Հիշեցնենք, որ 1992 թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ հարցազրույցում Մութալիբովը մասնավորապես նշել էր. «Փրկված խոջալուցիներն ասում են, որ այդ ամենը կազմակերպված է եղել այն նպատակով, որ իմ հրաժարականի առիթ լինի: Ինչ-որ ուժ է գործել նախագահի հեղինակազրկման համար: Ես չեմ կարծում, որ հայերը, որոնք շատ հստակ և գործի իմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, թույլ տային ադրբեջանցիներին՝ ունենալ իրենց ֆաշիստական գործողությունների մեջ մեղադրող փաստաթղթեր: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես զրպարտում եմ: Սակայն մտահանգումների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել է: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի կրակեին: Առավել ևս տարածքում՝ Աղդամին մոտ, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ադրբեջանական ուժ կար, որ գային մարդկանց օգնության:
Ի դեպ, միևնույն ժամանակ մոտ 100 սպանված քաղաքացիական անձինք են գտնվել Խոջալուից 11-12 կմ հեռու՝ հայկական Նախիջևանիկ գյուղի մոտակա դաշտում, որը Աղդամի շրջանի սահմանին էր: Այդ տարածքներն ամբողջությամբ վերահսկում էին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի հատուկ նշանակության ջոկատները, կառույց, որն ընդդիմադիր էր կոմունիստամետ նախագահ Մութալիբովին: