կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 17:51
Հասարակություն

Սպասվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով

Սպասվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

Հանրապետության տարածքում`

Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` անձրևի տեսքով: Մարտի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 4-5, 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան, ցածրադիր գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: