Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայաստանի հավաքականն այս գիշեր մեկնեց Վլադիկավկազ՝ մասնակցելու Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը:
Հիշեցնենք, որ տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա եւ 3 աղջիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ` Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Աղջիկների մրցաշարում, մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: