Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցաշինական աշխատանքներն ակտիվացել են․ սեպտեմբերի 19-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել «Մեր հզոր համայնք» նորահայտ կուսակցության հիմնադիր համագումարը, գրանցման հայտը ներկայացվել է արդարադատության նախարարություն, սպասում են գրանցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Վեդիի եւ Արարատի շրջանների համայնքապետերի նախաձեռնությամբ ստեղծվում է նոր կուսակցություն, որպեսզի դրանով մասնակցեն նոյեմբեր-դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ «Մեր հզոր համայնք»-ի նախագահ է ընտրվել Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը, ով էլ գլխավորելու է Վեդիի շրջանի ընտրացուցակը եւ պայքարելու է իշխանության թեկնածուի` կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի դեմ։ Կուսակցության խորհրդում, սակայն, ընդամենը երկու համայնքապետ է ընդգրկված՝ Լուսառատի եւ Ուրցաձորի համայնքապետերը, մյուսները համայնքների ակտիվ ներկայացուցիչներ են։
Մեր տեղեկություններով, Արարատի ընտրություններին նորահայտ կուսակցությունը եւս հայտ է ներկայացնելու՝ Արարատի գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի թեկնածությունն են առաջադրելու, որին անցած ընտրություններին առաջադրել էր ՀՀԿ-ն: Առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Արարատ գյուղի՝ Դավալուի ՀՀԿ-ական համայնքապետ Կարեն Ղազարյանը: Այս մարզում ընտրությունների ողջ ինտրիգն այն է, թե ում կաջակցեն այս շրջանում մեծ ազդեցություն ունեցող Ավշարի տերերը` Գրիգորյանները։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ աջակցեն ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուին, այլ՝ Հայկյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում