|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Այդ մասին Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. հայտնում է Haqqin.az-ը:
Ալիևը նշել է, որ, չնայած բանակցային գործընթացում առկա դինամիկային, երկու երկրների ԱԳՆ ղեկավարների վերջին 4 հանդիպումներին և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 3 հանդիպումներն, «Երևանը չի ցուցադրում առարկայական բանակցություններ վարելու լուրջ ցանկություն և ամեն կերպ փորձում է խոչընդոտել ԼՂ հակամարտության կարգավորմանը»:
«Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա` բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու և օկուպացված տարածքներից ՀՀ ԶՈւ-ն դուրս բերման համար»,- մասնավորապես ասել է նա: