կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-05 10:34
Աշխարհ

«Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության հաղթողները

«Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսում ավարտվել է «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական 90-րդ արարողությունը. հայտնում է Ведомости-ն:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

«Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Հարի Օլդմանը ճանաչվել է լավագույն դերասան:

Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ֆանտաստիկ կին» ֆիլմը (Չիլի):

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սիրելի բասկետբոլ»-ը:

Lավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկարուս»-ը, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար մրցանակ է ստացել «Դյունկերկ»-ը: «Կոկո»-ն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ: 

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»), իսկ 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դերի համար:

 «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը պարգևատրվել է երկու անվանակարգերում՝ լավագույն վիզուալ էֆեկտների համար և «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:

«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում «Օսկար» է ստացել «Դո՛ւրս այստեղից», իսկ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմը: