կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-16 10:36
Տարածաշրջան

Հայտնի են «Հրանտ Դինք» 9-րդ մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «Հրանտ Դինք» 9-րդ մրցանակաբաշխության հաղթողները
2017թ. «Հրանտ Դինք» միջազգային 9-րդ մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են:

Ինչպես տեղեկացնում է Ակօս-ը՝ մրցանակակիրներն են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Էրեն Քեսքինն ու չինացի արվեստագետ Այի Ուեուեն։

2009 թվականից ի վեր Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխությունն անցկացվում է նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին։ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող «Հրանտ Դինք» մրցանակաբաշխությունն այս տարի տոների պատճառով սեպտեմբերի 15-ի փոխարեն սեպտեմբերի 22-ին է տեղի ունենալու։