|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Կառավարության տնտեսական հեղափոխության բանաձևը Հայաստանի հանրության կողմից ընկալված է. կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը պետք է ընդունի կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, որը, սակայն, պետք է տարանջատվի հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:
Նա հանձնարարեց վերանայել բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանք, բացահայտել ներդրումների համար առկա խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունում:
Վարչապետը հանձնարարեց նաև կարգավորումների պարզեցման քարտեզ կազմել, ջրի, գազի հասանելիության հարցը լուծել, ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքն արագացնել:
«Մեծ թափով սկսել վերամասնագիտական ուսումնական կենտրոնների ստեղծումը, ակտիվացնել և զարգացնել այն բոլոր ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է»,- հանձնարարեց վարչապետը:
Գյուղատնտեսության ոլորտին ուղղված հանձնարարականներ տալով` նա ընդգծեց, որ կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքն ավելի արդյունավետ պետք է լինի: