կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 19:14
Քաղաքական

Մոնիտորինգային գործընթաց՝ Մարտի 1-ի դեպքերի մասով. ԵԽԽՎ-ականներն ամփոփում են

Մոնիտորինգային գործընթաց՝ Մարտի 1-ի դեպքերի մասով. ԵԽԽՎ-ականներն ամփոփում են

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այսօր ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության աշխատանքներին անդրադառնալով նկատեց՝ բոլորը դրական գնահատական տվեցին ՀՀ-ում անցկացված ընտրությունները:  

«Բոլորը շնորհավորում էին ժողովրդավարության ահռելի առաջընթացի համար»,-ասաց նա:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նոր անդամները հանդիպել են նաև ԵԽԽՎ նախագահ վերընտրված Լիլիան Մորի Պասկենի հետ, որ նշել ՀՀ-ի օրինակը որոշիչ պետք է լինի այլ երկրների համար:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն անդրադարձավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցին, որտեղ անդրադարձել էր 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված գործողություններին: Ռուբինյանը չհամաձայնեց լրագրողի դիտարկումներին, որ դա քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ ահազանգ էր:

«Համաձայն չեմ ահազանգ տերմինի հետ, չկա զեկույց, որում նշվի, որ ՀՀ-ում խախտվել է արդարությունը, կամ արդարադատությունը, կա կոչ՝ ապահովել, որպեսզի բոլոր գործերն անցնեն պատշաճ արդար քննության միջոցով, դրական կոչ է, մենք այսպես, թե այնպես դա անելու ենք և անում ենք»,- ասաց նա:

Նկատենք, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս համաձայնվեց, որ զեկույցում մեղադրանք չի տեսել: Շեշտեց՝ միայն մտահոգությունների մասին էր կոչ արվում, կամ որ չափանիշները պետք է պահպանվեն:

ՀՀ-ն ի՞նչ մոնիտորինգի տակ է. լրագրողները հետաքրքրվեցին հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանից: Նա նշեց, որ միշտ չէ, որ իրավիճակային մոնիտորինգ է  իրականացվում: Նա տեղեկացրեց. «Մարտի մեկի դեպքերի հարցով մոնիտորինգային գործընթացի տակ է, բայց եթե մոնիտորինգ է, դա չի նշանակում, որ պետությունը դասվել է ինչ-որ ժողովրդավարության տեսանկյունից խնդիրներ ունեցող երկրների շարքում: