|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
ՌԴ-ում Ղրղզստանի նոր դեսպան Ալիկբեկ Ջեքշենկուլովը չի բացառում, որ Ղրղզստանի տարածքում կհայտնվի ևս մի ռուսական ռազմաբազա: Այդ մասին նա ասել է ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:
Դեսպանի խոսքով՝ «Կանտ» ավիաբազան կարևոր կայունացնող գործոն է ամբողջ Կենտրոնական Ասիայի համար, հենց այդ պատճառով էլ Բիշքեկն աջակցում է դրա ամրապնդման առաջարկին: Այդ ամենի հետ մեկտեղ՝ նոր ավիաբազայի տեղակայումը նույնպես բացառված չէ:
Ըստ դեսպանի` պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային մի շարք առանձնահատկություններ՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ժողովրդագրական: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ` մարտահրավերները հիմնականում գալիս են Աֆղանստանի տարածքից. ԻՊ-ի գրոհայինների տեղափոխություն է տեղի ունենում, և նրանք կարող են հայտնվել հարևան Տաջիկստանում, այնուհետև նաև իրենց տարածքում:
«Դրա հետ կապված` երկրորդ ռազմաբազայի բացման անհրաժեշտության հարցը Ղրղզստանի հարավում գտնվում է երկու պետությունների ղեկավարության ուշադրության կենտրոնում: Կարծում եմ` հարցը կարող է քննարկվել մարտ ամսին կայանալիք` երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ», - ասել է Ջեքշենկուլովը: