Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում վերջին մեկ տարվա ընթացքում Նախիջևանի ուղղությամբ է, ինչը և' քաղաքական, և' ռազմական նշանակություն ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիան նախապատրաստվում է իր սահմաններից դուրս ստեղծել իր երրորդ ռազմաբազան: Օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ունի իր կարիքը Սիրիայում, Թուրքիան փորձում է իր ոտքի տեղը մի քիչ ընդլայնել և ուժեղացնել իր ներկայությունը Նախիջևանում, այդ թվում՝ ռազմական առումով: Սա աշխարհաքաղաքական կարևոր գործընթաց է, և չեմ կարծում, որ այն ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, քանի որ սա առաջին հերթին արվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությանը հակակշռելու նպատակով»,- ասաց թուրքագետը: