|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ասում են` արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. եթե Քոչարյանը մեղավոր է, կպատժվի, եթե մեղավոր չէ, կարդարացվի. իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրուցելիս ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:
Դիտարկմանը` Քոչարյանն ասում է, որ իր հանդեպ քաղաքական վենդետա է իրականացվում, և հարցին` արդյո՞ք համամիտ է նրա հետ, նա պատասխանեց, որ իրավապահ մարմինները կճշտեն դա, ինքը ոչինչ ասել չի կարող: «Քոչարյանի հարցն իրավաբանական դաշտում է: Քննությունից հետո պարզ կլինի ամեն ինչ: Հո ամեն մեկն իր կարծիքը ասելո՞վ չի: Կա օրենք, օրինականություն, և բոլորը հավասար են օրենքի առաջ»,- ասաց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց: Ըստ այդմ` Քոչարյանը կալանավորվել է: