|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մոսկվայի` Մինսկի հետ ռազմավարական փոխգործակցությունը զարգացնելու ուղեգիծը կասկածի ենթակա չէ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին` որպես արևմտյան ուղղությամբ դաշնակցի, եթե կողմերը չպայմանավորվեն նավթային ոլորտում հարկային մանևրի հետ կապված կորուստների փոխհատուցման հարցում:
«Ինչ վերաբերում է պարոն Լուկաշենկոյի ասածերին… Բելառուսը մեր վստահելի դաշնակիցն է, գործընկերը: Մինսկի հետ ռազմավարական փոխգործակցության ընդլայնման ուղեգիծը կասկածի ենթակա չէ: Դա ամրագրված է մասնավորապես մեր երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգում: Մենք կարծում ենք, որ Միութենական պետության շրջանակում դեռ շատ բան կարելի է անել ինտեգրման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան ռուս-բելառուսական աշխատանքային խումբ»,- ասել է Զախարովան: