Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում գնումների գործընթացի մասին:
«Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը` առավել բարելավել գնումների գործընթացը տարբեր փուլերում` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի տեղեկանալու գործընթացի մասին, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնելու հետևյալը՝ գնումների ընթացակարգի բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի բոլոր արդյունքները, ընդունման-հանձնման ակտերը, հաշիվ-ապրանքագրերը և այլն»,- ասաց վարչապետը:
Շարունակելով թեման` նա նշեց, որ գնումների պաշտոնական կայքի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով մանրամասն կտեղադրվի տեղեկատվություն առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային պիտույքների գնման ընթացակարգի վերաբերյալ և այլն: Նշվելու են նվազագույն և առավելագույն գները, այդ գներից ստանդարտ շեղումը և այլն, պատվիրատուները, հաղթողի տվյալները: Ըստ վարչապետի` այս մանրամասն տեղեկատվության տեղադրումը կայքում հանրային վերահսկողությունը գնումների գործընթացի նկատմամբ մեծացնելու լավ հնարավորություն է:
Վարչապետը միաժամանակ նշեց, որ չպետք է սահմանափակվել այսքանով, և հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարին` մշակել ծրագրային դրույթներ, որոնք հնարավորություն կընձեռեն յուրաքանչյուրին, էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ:
«Ցանկանում եմ, որ կառավարությունն իրականացնի այս քայլերը և մեծացնի հանրության վստահությունը գնումների գործընթացի նկատմամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: