Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները եկեղեցի կառուցելու թույլտվություն են տրամադրել ասորական համայնքին:
Ըստ Ermenihaber-ի՝ նախկինում թուրքական իշխանությունները եկեղեցիների վերանորոգման համար էին միայն թույլտվություն տալիս:
Հայտնի է, որ ասորական եկեղեցին կառուցվելու է Եշիլքյոյ թաղամասում գտնվող իտալական գերեզմանատան տարածքում:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետ Բյուլենթ Քերիմօղլուն, այցելելով Ստամբուլի, Անկարայի ասորական ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Յուսուֆ Չեթինի նստավայր, հանձնել է եկեղեցի կառուցելու գրավոր թույլտվությունը: Նա նշել է, որ շուտով սկսվելու են Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառուցվելիք եկեղեցու շինարարական աշխատանքները, որի համար կպահանջվի մոտ 2 տարի:
Ասորական ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Յուսուֆ Չեթինի հաղորդմամբ` շուրջ 10 տարի իրենք ջանքեր են գործադրել եկեղեցու կառուցումը հաջողելու համար: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել և ներդրում են ունեցել այդ գործում:
«Թուրքիայում ասորական համայքը ազգային և կրոնական փոքրամասնությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն հայ համայնքին»,- ասել է ասորի հոգևոր առաջնորդը:
Ըստ միտրոպոլիտի` ասորական շատ վանքեր և եկեղեցիներ կան Թուրքիայի հարավարևելյան և արևելյան շրջաններում, իսկ Ստամբուլում չկան: