|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ասորական Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամը նոր եկեղեցի կառուցելու համար դեռևս 2009 թվականին դիմել էր Պոլսի քաղաքապետարան` այդ նպատակով իրենց տարածք հատկացնելու պահանջ ներկայացնելով: Ըստ «Ակօս»-ի` քաղաքապետարանը 7 տարի անց պատասխանել է խնդրանքին` թույլ տալով նոր եկեղեցի կառուցել:
Նոր կառուցվելիք եկեղեցին կլինի Թուրքիայի Հանրապետության հռչակումից (1923 թ.) ի վեր կառուցված առաջին եկեղեցին: Շինարարական աշխատանքները կսկսվեն ամիսներ անց: Ըստ կանխատեսումների` եկեղեցու կառուցումը կավարտվի մեկուկես տարուց:
Եկեղեցու հիմնադրամի տնօրեն Սաիթ Սուսին հայտնել է, որ քաղաքապետարանն իրեն պատկանող տարածքներից մեկը հատկացրել է եկեղեցու համար: Նորակառույց եկեղեցին կգտնվի Կ. Պոլսի Եշիլքոյ Սերբեսթի փողոցում: Եկեղեցին կկրի Մարդինի եկեղեցիների շունչը: